Մահվան միանգամից 3 դեպք, հիվանդացության՝ 184․ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերը 4044-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից.

  • 1666-ն` առողջացած,
  • 52-ը` մահվան ելքով,
  • 2304պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 22-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։ Կատարվել է 1460 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3860, որից 1572-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2218-ը, բացասական թեստերը եղել են՝ 36016-ը, մահվան դեպքերը՝ 49-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 21-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել