Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը։
Աշխատանքները համակարգում են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։
Գետերի, համապատասխան համայնքների (այդ թվում՝ բնակավայրի) ցանկն՝ ըստ պատասխանատու կազմակերպությունների սահմանվում է համաձայն ձև N1-ի։
Աշխատանքներին մասնակցել ցանկացողները մինչև ՄԱՅԻՍԻ 20 պետք է ներկայացնեն հայտ՝ համաձայն ձև N2-ի ։ Աշխատանքներին կարող են մասնակցել կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ ներկայացնելով հայտ՝ համաձայն ձև N3-ի։
Հայտերի գնահատման փուլում առաջնահերթությունը տրվում է ծառատնկման ենթակա գետերին հարակից համայնքների բնակիչներին:
Հայտը բավարարելու դեպքում 3-օրյա ժամկետում դիմողը կստանա տեղեկատվություն՝ իրականացման պայմանագրի կնքման ամսաթվի, ժամի, վայրի վերաբերյալ։ Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով կամ առձեռն։