Մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
«Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօդյա պատմամշակութային վայրերը և մի քանի այլ թուլացումներ։ Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները»,-ասաց Տիգրան Ավինյանը։