Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը, որը ներկայացրեց արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով․ «Ցավոք սրտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ունենք կորոնավիրուսի գրանցված դեպքեր և այսօր պարոն Պապիկյանն այդ պատճառով ինքնամեկուսացված է, դրա համար ես եմ ներկայացնում հարցը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել