Նոր 1 մահ, հիվանդացության 142 նոր դեպք․ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերը հասան 3860-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից.

  • 1572-ն` առողջացած,
  • 49-ը` մահվան ելքով,
  • 2218 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 21-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։ Կատարվել է 1250 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3718, որից 1500-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2149-ը, բացասական թեստերը եղել են՝ 34766-ը, մահվան դեպքերը՝ 48-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 21-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել