ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, արձագանքելով Քննչական կոմիտեի տարածած հայղորդագրությանը։
«Հարգելի ընկերներ և լրագրողներ:
Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:
Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:
Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով:
Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության և զորակցության համար»: