Էջմիածնի Պատկանյան փողոցն այսուհետ կլուսավորվի թվով 50 լուսատուով․ Էջմիածնի քաղաքապետարան

Էջմիածնի Պատկանյան փողոցն այսուհետ կլուսավորվի թվով 50 լուսատուով:

Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

954 մետր երկարությամբ փողոցը նախկինում լուսավորվել է ընդամենը 13 լուսատուով՝ միակողմանի լուսավորությամբ:

Փողոցում կապահովվի անհրաժեշտ նորմերին համապատասխանող երկկողմանի լուսավորություն՝ LED տեսակի էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

Այս պահին ընթացքի մեջ են նոր հենասյուների տեղադրման աշխատանքները:

Միաժամանակ, այսօրվանից մեկնարկել են նաեւ Պատկանյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել