ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ ընտանիքիս մեծ մասին չեմ տեսել: Նույնիսկ տանեցիներին ջիգյարով չեմ կարողանում գրկել:
Վստահ եմ, որ սահմանափակումները, որոնք կորոնավիրուսով են պայմանավորված, ստիպելու են յուրաքանչյուրին վերարժևորել կյանքը և իմաստավորել ապրած յուրաքանչյուր օրը:
Առողջ եղե՛ք, չփռշտա՛ք…»։