Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Ուրախ ենք տեղեկացնել, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:
Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ստանալ՝ այցելելով https://coyneair.com/ կայք: