Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 228 դեպք. Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել