ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբույան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք:
Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է:
Առո՛ղջ եղեք»: