Որքա՞ն գումար կկուտակեք կուտակային կենսաթոշակային համակարգով․ առցանց հաշվիչ

Կենսաթոշակային հաշվիչով հնարավոր է հաշվել, թե որքան կուտակային կենսաթոշակ կստանաք 63 տարեկանից հետո, ինչպես նաև կտեսնեք Ձեր կուտակումները, Ձեզ համար պետության կատարած հատկացումները, կուտակումներից ստացած եկամուտը և այլն: Այս մասին հայտնում է Abcfinance.am-ը, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի:

Հաշվիչում որոշ մուտքային տվյալներ լռելյայն դրված են հաշվարկները հեշտացնելու համար: Դրանք կարող եք փոխել Ձեր հայեցողությամբ:

Ներկայացված արդյունքները մոտավոր են և նպատակ ունեն տալ ընդհանուր պատկերացում ապագա կենսաթոշակի վերաբերյալ:

Պետք է սանդղակով նշել, թե որ տարում եք միացել համակարգին, նշեք ձեր ծննդյան թիվը, աշխատավարձի չափը, դրա աճման չափը և մի քայնի այլ կետեր ու կիմանաք, թե որքան գումար կկուտակվի ձեր նշված ժամկետներում։

Կուտակային կեսնաթոշակային հաշվիչը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել