«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստերին չմասնակցելով բոյկոտ չի հայտարարել, այլ սպասում է երաշխիքների, որ խորհրդարանում բռնության դեպքեր չեն լինի, եթե չլինեն էլ երաշխիքներ, միևնույն է գալու են, թե երբ՝ չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Խոսելով «Իմ քայլը» խմբակցության մասին, նա նշեց՝ «Ի՞նչ է նշանակում՝ նախկինների համատեքստ։ Նախկինների համատեքստում իրենք են՝ ուղնուծուծով, ամբողջ իրենց գործունեությամբ։ «Լուսավոր Հայաստանում» կա նախկինների ավելի շատ մարդ, թե՝ «Իմ քայլը» դաշինքում։ մեր մոտ ոչ մի հատ չկա, ոչ մի հոգի չկա, իրենց մոտ քանի հոգի կա»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում