Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է․ նա նշում է, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։
Նա նշեց, որ փողոցներում տեսնում է իրար ձեռքով բարևող մարդկանց, «իրար քիթ մտած» զրուցող մարդկանց, ինչը շատ մեծ խնդիր է, և եթե այս տեմպերով գնանք, ապա շատ լուրջ ճգնաժամի առաջ կարող ենք կանգնել։ Վարչապետը քաղաքացիներին նորից կոչ արեց պահպանել սահմանված կանոները, ձեռքերը հաճախակի ախտահանել և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին, չախտահանված սպասքից չօգտվել, առանց դիմակի փոքր տարածքներում չխոեսել այլ մարդկանց հետ։
«Եթե այս տեմպերով գնանք, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի է բոլորիս համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։