Կհիմնանորոգվեն Սևան քաղաքի Նալբանդյան և Գրիբոեդով փողոցները

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սևան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 104 միլիոն 39 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 41 միլիոն 615 հազար դրամը՝ Սևանի համայնքապետարանը: Գրիբոեդով փողոցում հիմնանորոգումը կիրականացվի 546, Նալբանդյան փողոցում՝ 1230 գծամետր երկարությամբ ճանապարհ:

Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ նույն փողոցներում նախատեսված են եզրաքարերի քանդման և վերատեղադրման, անհրաժեշտության դեպքում` նոր բազալտե եզրաքարերի տեղադրման, դիտահորերի երկաթբետոնյա ծածկի սալերի բարձրացման կամ իջեցման, անհրաժեշտության դեպքում` նորերի տեղադրման, անձրեւաընդունիչների բարձրացման կամ իջեցման, ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել