Նոր դեպքերը 138-ն են, կորոնավիրուսից մահվան դեպքերը հասան 45-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից.

  • 1325-ն` առողջացած2
  • 45-ը` մահվան ելքով,
  • 1928 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 15-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Կատարվել է 1193 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ  պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3175, որից 1267-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1852-ը, բացասական թեստերը եղել են՝ 30397-ը, մահվան դեպքերը՝ 44-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 12-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել