Կորոնավիրուսի հիվանդացության՝ 146, մահվան նոր 1 դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից.

  • 1267-ն` առողջացած2
  • 44-ը` մահվան ելքով,
  • 1852 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 12-ն են։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 30 397 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։ Կատարվել է 1192 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3029, որից 1218-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1758-ը, բացասական թեստերը եղել են՝ 29205-ը, մահվան դեպքերը՝ 43-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 10-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել