Դիմել էինք Երևանի քաղաքապետին` խնդրելով կասեցնել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող, ժամանցի կենտրոնի շինարարական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի ավագանում անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Դալմայի այգիների մասին

Փետվարի սկզբին ավագանու մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը և ես դիմել էինք Երևանի քաղաքապետին` խնդրելով կասեցնել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող, ժամանցի կենտրոնի շինարարական աշխատանքները՝ ի կատարումն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների ժամանակ հուշարձաններ հայտնաբերվելու, ինչպես նաև հուշարձանի վտանգման դեպքում շինարարական աշխատանքները պետք է կասեցվեն։

Հիշեցնեմ, որ տարեվերջին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Դալմայի այգիների տարածքում իրականացրել էր հետազոտություն՝ արդյունքում հայտնաբերելով ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մառան, որոնց տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Այս ընթացքում նաև ստացվել է ՀՀ վարչապետից հանձնարարական և ԿԳՍՄ նախարարից գրություններ, խնդիրը ուսումնասիրվել և քննարկվել է։

Արդյունքում, երեկ տեղեկացանք, որ կառուցապատողին ծանուցում է ուղարկվել շինարարական աշխատանքները կասեցնելու մասին՝ մինչև նախարարության հետ քաղաքաշինական գործունեության հետագա համաձայնեցումը։ Միաժամանակ, ուշադրության կենտրոնում է Դալմայի այգիների դեռևս պահպանված մասի՝ որպես հուշարձանի հետագա պահպանության հարցը»։

На изображении может находиться: текст
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել