Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից.
- 1218-ն` առողջացած2
- 43-ը` մահվան ելքով,
- 1758 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 10-ն են։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 29 205 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։ Կատարվել է 1187 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2884, որից 1185-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1648-ը, բացասական թեստերը եղել են՝ 28018-ը, մահվան դեպքերը՝ 42-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 9-ը։