Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սահակաշվիլին նշանակել է բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար, որը բարեփոխումների ազգային խորհրդի մաս է կազմում:
Նախատեսված էր, որ Սահակաշվիլին կնշանակվի փոխվարչապետ՝ բարեփոխումների գծով:
Սահակաշվիլին ապրիլի 22-ին ասել էր, որ Վլադիմիր Զելենսկին դիմել է նրան՝ Ուկրաինայի կառավարությանը միանալու առաջարկությամբ: