Կորոնավիրուսի նոր դեպքերը 102-ն են, մահվան ընդհանուր դեպքերը հասան 42-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից.

  • 1185-ն` առողջացած,
  • 42-ը` մահվան ելքով,
  • 1648 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 9-ն են։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 28 018 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։ Կատարվել է 1089 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2782, որից 1135-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1600-ը, բացասական թեստերը եղել են՝ 26 929-ը, մահվան դեպքերը՝ 40-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 7-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել