Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։
Այս մասին Իրավաբան․net -ի հետ զրույցում հայտնեցին դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից։
Հիշեցնենք,որ Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման համար․ նա հետախուզման մեջ է։