2019 թ-ի ամենամեծ ձախողումը Հայաստանի ժողովրդից ապօրինի գողացված փողերի վերադարձն է եղել․ Փաշինյան

Հայաստանում չի լուծվել անկախ, վստահելի, դատական համակարգ ունենալու հարցը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովի ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ թե մենք ուզում ենք իշխանության կամ հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ դատական համակարգ։ Եթե մենք ուզենանք, որ լինի կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք, ընդ որում դրա համար 1-2 զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհաջողություններ կան։ Նա ասաց, որ 2019 թվականի ամենամեծ ձախողումն էլ Հայաստանի ժողովրդից ապօրինի գողացված փողերի վերադարձն է եղել։

«Մեր դատաիրավական և իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և կան դավաճաններ, և դա մեզ համար լրջագույն խնդիր է։ Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որ հոգով մաքուր են, մտքով․․․․»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել