Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից.
- 1135-ն` առողջացած,
- 40-ը` մահվան ելքով,
- 1600 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 7-ն են։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 26 929 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։ Կատարվել է 1083 թեստավորում։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2619, որից 1111-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1462-ը, բացասական թեստերը եղել են՝ 25 846-ը, մահվան դեպքերը՝ 40-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 6-ը։