Գեղարքունիքի մարզում վերջին 2 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։

Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել