ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին․ մեքենան մի կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում

Ապրիլի 30-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։

Արդյունքում` հայտնաբերվեց նման մի քանի մեքենա։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան մի՛ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կամ թեքահարթակների դիմաց։ Դուք ոչ միայն խախտում եք օրենքը, այլև սահմանափակում եք հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել