Վթարային գազանջատում Երևանում և Կոտայքում` մինչև 8 ժամ․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ- ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովսեփյան փողոցի, Նորքի 7, 9, 13 և Դ.Բեկ փողոցներով պարփակված հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ձորակ, Մեղրաձոր, Արտավազ և Փյունիկ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել