Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար տրանսպորտային ծախսերի չափերն ավելացվեցին․ Դավիթ Տոնոյան

Կառավարությունը ապրիլի 30-ին որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգի և պայմանների, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափի սահմանման համար փոփոխություն կատարելու վերաբերյալ։

Հարցը գործադիրի անդամների ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Որոշման համաձայն փոխհատուցման չափեր են սահմանվում զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել