Մի քանի խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.

Մոլդովական փողոց՝ համար 27/7,
Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում,
Գլինկայի փողոց՝ համար 19,
Մ. Բաբաջանյան փողոց՝ համար 46, 146։

Նշված հետիոտնային անցումներում ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա համար 12,15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց համար 10, Թբիլիսյան խճուղի համար 73/2, Քանաքեռցու փողոց համար 117 հասցեներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց համար  63,65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել