Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 և 47 տարեկան: Վերջինս ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հարկ է նշել, որ գրանցվել է մինչ օրս ամենաերիտասարդ պացիենտի մահը։ Այսպիսով, մինչ այս և վերջին երկու գրանցված մահերը եղել են 47, 55, 58, 62, 65, 65, 66, 67, 67, 68, 68, 69, 71, 72, 72, 73, 73, 75, 78, 78, 80, 80, 81, 81, 82, 84, 86, 87, 88, 89, 90, 93 տարեկան պացիենտների մոտ։