Վարչապետի աշխատակազմը հասարական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահաջների վերաբերյալ նախագիծ է հրապարակել

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի նպատակն է հստակորեն սահմանել հասարական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահաջները խախտելու դեպքում ստուգվող սուբյեկտի գործունեության կասեցման տեսչական մարմնի լիազորությունը և այդ լիազորության իրականացման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ բնակչության առողջության ապահովման տեսանկյունից հասարակական զուգարաններին ներկայացվող պահանջների կատարումը կարևորում է ամբողջ միջազգային հանրությունը։ Աշխարհում գործում է Զուգարանային համաշխարհային կազմակերպություն ԶՀԿ (անգլ.՝ World Toilet Organization (WTO)), որը զվաղվում է զուգարանարային սանիտարիայի հարցերով։ 2018 թվականի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է սանիտարիայի և առողջապահության վերաբերյալ զեկույց, որում կոչ է անում երկրներին ներդրումներ կատարել սանիտարական ոլորտում, սահմանափակել հիվանդությունների տարածումը և նպաստել առողջության պահպանմանը և տնտեսական արտադրողականությանը:

Հայաստանում 2019 թվականի ընթացքում տեսչական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի վերաբերյալ 620 վարչական վարույթ: Այդ վարչական վարույթների արդյունքում 330 ԱԳԼՃԿ-ների  նկատմամբ  կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ 255-ի նկատմամբ որպես վարչական տույժ կիրառվել է տուգանքը: 100 ԱԳԼՃԿ-ներում տեղակայված հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր են տրվել: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, տեսչական մարմնի կողմից հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս՝ խախտումները վերացնելու հանձնարարական տալը կամ տուգանք նշանակելը բավարար գործիքներ չեն բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման տեսանկյունից, հատկապես երբ տեսչական մարմնի կողմից մեկ անգամ արդեն տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական, և սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ, սակայն տնտեսավարող սուբյեկտը չի վերացրել խախտումները: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտը, ըստ էության, շարունակում է իր գործունեությունը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջության համար:

Տեսչական մարմնի կողմից գործնականում վերահսկողության գործառույթի արդյունավետ և օպերատիվ իրականացման նպատակով անհրաժեշտ է, որ տեսչական մարմինն ինքնուրույն իրականացնի սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումները:

Նախագծերի ընդունման դեպքում օրենքով կնախատեսվի տեսչական մարմնի լիազորությունը՝ ամբողջ ծավալով կասեցնելու տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ մինչև վերջինիս կողմից հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական պահանջների կատարման ապահովումը:Ընդ որում, քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված, որպեսզի ստուգվող տնտեսավարող սուբյեկտի գործունեությունըկասեցնելու մասին  որոշման բողոքարկումը չկասեցնի այդ որոշման կատարումը՝այդ որոշումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահերի ապահովման անհրաժեշտությունից: Նշվածը բխում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից և վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, որոնց համաձայն՝ վարչական ակտի բողոքարկումը (համապատասխանաբար վարչական և դատական կարգով) չի կասեցնում դրա կատարումը օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

 Միևնույն ժամանակ Նախագծերի ընդունման դեպքում օրենքով կնախատեսվի բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառում և գործիքային չափումներ կատարելու տեսչական մարմնի լիազորությունները: Նախագծերով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ 25-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները քննելու իրավասությունը կվերապահվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել