Սմարթֆոնների վրա կարող է ապրել նաև կորոնավիրուսը. ինչպե՞ս ախտահանել հեռախոսը

«Այս օրերին բոլորիս մոտ հարց է առաջանում՝ կարո՞ղ եմ սմարթֆոնս նույնպես ախտահանել, չէ որ այն ամբողջ օրվա ընթացքում և ամենուր ինձ հետ է:

Սմարթֆոնների վրա միշտ էլ շատ են բակտերիաները, հիմա դրանց վրա կարող է ապրել նաև կորոնավիրուսը։ Այդ իսկ պատճառով կարևոր է նաև դրանց ախտահանումը։

Ախտահանման ժամանակ աշխատեք խուսափել էթիլային սպիրտի և ջրածնի պերօքսիդի կիրառումից։ Խորհուրդ է տրվում օգտագործել 70%-անոց իզոպրիլ սպիրտ․ այն շատ արագ է ցնդում և էկրանին ոչ մի վնաս չի պատճառի։

Նաև կարևոր է սփրեյ տեսակի ախտահանիչներն անմիջապես չկիրառել սարքավորման մակերևույթի վրա։

Եթե վախենում եք վնասել Ձեր սմարթֆոնն ախտահանման ժամանակ, Apple-ն, օրինակ, խորհուրդ է տալիս օգտագործել միայն փափուկ և հարթ մակերես ունեցող կտորներ, խուսափել ավելորդ անգամ սարքավորումն ախտահանելուց, նախապես այն անջատել հոսանքի բոլոր աղբյուրներից՝ support.apple.com/en-gb/HT204172

Եթե այս ամենը, միևնույնն է, բարդ գործընթաց է թվում, ուղղակի կարող եք յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս Ձեր սմարթֆոնը հատուկ պոլիէթիլենային տոպրակի մեջ տեղադրել, այնուհետև՝ տուն վերադառնալուն պես, այն նետել աղբամանը (տոպրակը)»,-այս մասին հայտնում են Ucom ընկերությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել