ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ քիչ առաջ փողոցում հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը։
««Ադեկվատ» կոչվող խմբակի ներկայացուցիչ Արթուր Դանիելյան անունով անձը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ԱԺ փոխնախագահի հասցեին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։
Ակնկալում եմ իրավապահ համակարգի ամենախիստ արձագանքը. սա ոտնձգություն է ոչ միայն իմ գործընկերոջ, այլեւ պետականության դեմ»,-նշել է նա։
Սակայն մյուս կողմը պնդում է, որ Ալեն Սիմոնյանն է հարձակվել Արթուր Դանիելյանի վրա։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Արթուր Դանիելյանը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց։
«Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, շուտով կվերադառնանք ոստիկանության Կենտրոնական բաժին»,-նշել է նա։