Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Սիրելի հարյրենակիցներ, մոտ մեկ ժամ է ինչ որոշ լրատվականներ իմ անվան հետ կապված ինչ-որ լուր են հրապարակում: Միանգամից ասեմ. հրապարակվածը ծայրից ծայր սուտ է: Այդ տեղեկատվության հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ շոշափվում է իմ անունը ամբողջությամբ սուտ է:
Հարկ եմ համարում նաև հայտնել իմ կարծիքը այդ սուտ լուրը տարածելու հետ կապված:
Երեկ ես հարցազրույցներիցս մեկում հայտնեցի իմ կարծիքը Միշիկի (Միքայել Մինասյան) ֆեյսբուքյան գրառումների հետ կապված: Ու, կարծես թե, բավականին ցավոտ է եղել թաքստոցում առանց այն էլ նեղ վիճակում գտնվող այդ անձնավորության համար իմ մոտեցումը:
Իսկ մոտեցումը հետևյալն էր, որ, եթե նա այդքան մտահոգված է Հայաստանի ապագայով, եւ, ինչպես ինքն է նշում, այս իշխանությունը խաբում է ժողովրդին, կամ հողերը փուլ առ փուլ հանձնելու ծրագիր ունի, թող հանուն Հայաստանի բարեկեցության և անվտանգության, վերադառնա Հայաստան հարկ եղած դեպքում հանուն իր գաղափարի մի որոշ ժամանակ անց կացնի անազատության մեջ, հետո դուրս գա, և ինչպես թաքստոցից է կոչ անում, որպեսզի քաղաքական էլիտան համախմբվի, թող հենց ինքը համախմբի եւ երկիրը դուրս բերի այս «ծանր, կործանիչ» իրավիճակից:
Ու սա է եղել էն ցավոտ պահը, որից հետո այսօր այդ ՍՈՒՏ լուրը սկսեցին տարածել որոշ լրատվականներ»: