ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է ապրիլի 28-ին Գավառում կատարված իրադարձություններին, որի մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրում է․
«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»։