Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք է գրանցված։
«Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,-նշում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հավելենք, որ ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում: