ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ պարոն Ա.Ազարյանի և տիկին Ն.Հովակիմյանի) ամբողջությամբ բավարարեց իմ վերաքննիչ բողոքը, բեկանեց և փոփոխեց Էրեբունու ավագ քննիչ Միքայել Զադոյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) մեղավոր ճանաչելու և 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը, նրան ճանաչեց անպարտ և արդարացրեց: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Հրանտ Անանյանը։
«Խորին ձևով շնորհակալ եմ իրական արդարադատ դատավորներից անկախ և անկաշկանդ, անաչառ դատական ակտի համար:
Սույն գործն առանձնահատուկ է նաև նրանով՝ վերաքննիչ բողոքում վկայակոչվել և պրոցեսով քննարկվել են, ի թիվս այլոց, տարածում ստացած մի շարք դատավարական խնդրահարույց հարցեր, որոնք հաճախ հանգեցնում են մարդու իրավունքների թվացյալ «պահպանման շապիկով» բովանդակային ոտնահարմանը»,-նշել է նա։