Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների. Վաղվանից «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը’ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- գրել է նա։