Ավտովթար ու ծեծկռտուք` Մրգավետ գյուղում. հարուցվել է քրգործ, կա ձերբակալված անձ

Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Պարզվեց` նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Մրգավետ գյուղում ավտովթարի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձինք ծեծել են տուժողին, ինչի հետեւանքով նա մարմնական վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ քաղաքացուն մարմնական վնասվածքը պատճառել են Արարատի մարզի երեք բնակիչներ, որոնցից մեկը` Դալար, երկուսը Աբովյան գյուղի բնակիչներ են:

Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 25-ին կասկածվողներից երկուսը ներկայացան ոստիկանության Արտաշատի բաժին եւ խոստովանեցին կատարածը:

Նրանցից մեկը ձերբակալվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել