Վարդենիսում մտցված սահմանափակումները երկարացվել են մինչև մայիսի 3-ը

Ավելի վաղ հայտնել էինք, որ պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 21-ին, նոր որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հետևյալ սահմանափակումները կիրառելու վերաբերյալ։

Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և գործում էր մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը, սակայն այսօր պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով սահմանափակումները երկարացվել են մինչև 2020 թվականի մայիսի 3-ը՝ ժամը 23։59-ը։

Սահմանափակումները հետևյալն են․

«ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Վարդենիս համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը․
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել