«COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) աջակցությամբ ապրիլի 27-ին տեղի է ունեցել «COVID 19 տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի նախագահությամբ քննարկմանը ներկայացման խոսքով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը, իրանագետներ Գոհար Իսկանդարյանը և Վարդան Ոսկանյանը, վրացագետներ Ջոնի Մելիքյանը եւ Էրիկ Դավթյանը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Իրենց խոսքում բանախոսներից յուրաքանչյուրը համապարփակ կերպով ներկայացրել է տարածաշրջանի երկրներում COVID 19-ի հետևանքով սահմանված արտակարգ դրության պայմաններում տիրող իրավիճակը, համավարակի դեմ պայքարում յուրաքանչյուրի հիմնական ռազմավարությունը, հակազդման առաջնային ու արդյունավետ գործիքակազմերը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանախոսները նաև կարեւորել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների՝ հատկապես Կառավարության համաչափ արձագանքը և գործողություններն ստեղծված իրադրության պայմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել