ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ վերջինիս օգնական Աշոտ Ասատրյանը, ԱԱՏՄ «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Վահե Անդրյանը, «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկ համաճարակաբաններ Հայկ Կարապետյանը և Արման Ավետիսյանն այցելել են սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ Բագրատաշեն․ Բավրա, Այրում-Ջիլիզա, Գոգավան, Շիրակ։

Այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են աշխատանքային ընթացիկ հարցեր, ճշգրտվել են մասնագիտական և անհրաժեշտ պարագաների առկա քանակները։

Հունվարի 24-ից ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

На изображении может находиться: 1 человек, стоит и борода На изображении может находиться: на улице На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել