Կայանած մեքենայի ապակին կոտրել էին և սրահից հափշտակել պայուսակ, որի մեջ եղել էին բջջային հեռախոս, փող ու փաստաթղթեր

Ապրիլի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ նույն օրը, ժամը 13-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյանի գերեզմանատան տարածքում կայանած իր մեքենայի ապակին կոտրել և սրահից հափշտակել են պայուսակ, որի մեջ եղել էին բջջային հեռախոս, փող ու փաստաթղթեր։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվեց կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի 41-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել