Փոստով առաքանիների` ծանրոցների, նամակների մշակման և առաքման ուշացումներ կլինեն․ «Հայփոստ»

«Հայփոստ» ընկերությունը տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում նշանակման երկրներում միջազգային փոստային առաքանիների (նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ և արագընթաց փոստային ծառայություն) մշակման և առաքման գործընթացներում կգրանցվեն ուշացումներ:

«Միաժամանակ, COVID19-ի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով մարդկային շփումից հնարավորինս խուսափելու համար առաքանու հանձնման ժամանակ ստացողի ստորագրությանը կփոխարինի փոստատարի ստորագրությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 514 514

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել