Կորոնավիրուսով հիվանդացության նոր 62, իսկ մահվան՝ 1 դեպք է գրացնվել․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1808, որից 848-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 931-ը, բացասական թեստերը եղել են՝ 18 547-ը, մահվան դեպքերը՝ 29-ը:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 80  տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1746 էր, բուժվածները՝ 833-ը, փաստացի բուժվողները՝ 885-ը, բացասական թեստերը՝ 17 931-ը, մահվան դեպքերը՝ 28-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել