Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է արձանագրվել:
Թեստի պատասխանը ստացվել է երեկ երեկոյան, վարակվածը 40-ամյա մի տղամարդ է:
Մեկուսացվել են վարակվածի ընտանիքի 4 անդամները, պարզվում է նրա շփման շրջապատը:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է: