Սանկտ Պետերբուրգում Մարիինյան հիվանդանոցի մոտ 50 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Սանկտ Պետերբուրգի «Մարիինսկի» հիվանդանոցի մոտ 50 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի մամուլի ծառայությանը:

Նախկինում կարանտինի համար փակվել էին Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցի երկու բաժանմունքներ: Նախօրեին Բոտկինի հիվանդանոցում մահացել էր անեսթեզիոլոգ Սերգեյ Բելոշիցկին, որը նրա մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Ընդհանուր առմամբ, ապրիլի 23-ի դրությամբ Բոտկինի հիվանդանոցում կա COVID-19 ունեցող 121 բուժաշխատող, որոնցից երեքը թոքերի օդափոխման սարքի կարիք ունեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել