ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշակույթի պատասխանատուների ժողովին։
«Երկու օր առաջ մասնակցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշակույթի պատասխանատուների ժողովին` տեսակապով: Ապրիլի 24-ի գեղարվեստական ծրագիրը դեռ չէինք իրականացրել, որպես կորոնավիրուսի սահմանափակումների ժամանակ մշակութային միջոցառման կազմակերպման օրինակ: Սակայն հաջորդ խորհրդակցություններին անպայման այս օրինակը հպարտորեն կներկայացնեմ:
Հ.Գ. Թե կարող եք, գտեք ինձ»։