Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ,
Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները: https://www.gov.am/files/docs/4030.pdf
ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում:
Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»: