Գեղարքունիքի շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթի վկայականներ. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Այս անգամ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը

ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը:

Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։

Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթի վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն»։

Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել